Home » 2011 » Նոյեմբեր » 9 » Դի Նատալե. "Եթե ֆուտբոլիստը շատ գոլեր է խփում, ապա պետք է հրավեր ստանա ազգային հավաքականից"
18:48
Դի Նատալե. "Եթե ֆուտբոլիստը շատ գոլեր է խփում, ապա պետք է հրավեր ստանա ազգային հավաքականից"
 Իտալական "Ուդինեզեի" 34-ամյա գոլահար Անտոնիո դի Նատալեն, ով շարունակում է գնդակներ ուղարկել "Ուդինեզեի" մրցակիցների դարպասները, լրագրողների հետ զրուցել է իր` Իտալիայի ազգային հավաքական չհրավիրվելու մասին: Հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը մեջբերում է դի Նատալեի խոսքերը. "Ես ուրախ եմ "Ուդինեզեի" և Իտալիայի ազգային հավաքականի հաջող ելույթների համար: Ցանկանում եմ ասել, որ եթե ֆուտբոլիստը շատ գոլեր է խփում, ապա պետք է հրավեր ստանա ազգային հավաքականից: Այն, որ ես հրավեր չեմ ստացել իմ ազգայինից, չի կարող խանգարել "Ուդինեզեում" իմ ելույթների վրա: Մենք մեծ նպատակներ ունենք Իտալիայի առաջնությունում: Չպետք է թույլ տալ, որպեսզի ինչ-որ բան մեզ արգելք հանդիսանա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0