Home » 2011 » Դեկտեմբեր » 21 » Դի Նատալե. "Յուվենթուսի" հետ կայանալիք հանդիպումը կտա բոլոր հարցերի պատասխանը"
13:29
Դի Նատալե. "Յուվենթուսի" հետ կայանալիք հանդիպումը կտա բոլոր հարցերի պատասխանը"
 Իտալական "Ուդինեզեի" վետերան հարձակվող Անտոնիո Դի Նատալեն կարծում է, որ այսօր երեկոյան ժամը 21:00-ին իտալական "Ա Սերիայի" հետաձգված 1-ին տուրի շրջանակներում Թուրինի "Յուվենթուսի" հետ սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումը մի կողմից շատ հարցերի պատասխան է տալու, իսկ մյուս կողմից էլ լինելու է կատաղի պատերազմ ֆուտբոլային խաղադաշտի սահմաններում: Դի Նատալեն հայտարարել է. "Անտոնիո Կոնտեի սաների հետ կայանալիք հանդիպումը լինելու է շատ վճռական: Կարծում եմ, որ այդ հանդիպումից հետո պարզ կդառնա, թե մեր առջև դրված նպատակներն իսկապես  կարող ենք իրագործել, թե` ոչ: Եթե մենք հաղթենք, ապա կգլխավորենք մրցաշարային աղյուսակը: Այս հանդիպումը կտա մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում` "Սկուդետտոյի" նվաճողի անունը":
     Հավելենք, որ "Ուդինեզեն" այս մրցաշրջանում հաղաթանակ է տոնել բոլոր տնային հանդիպումներում, իսկ ահա "Յուվենթուսն" ընթացիկ մրցաշրջանում ընդհանրապես պարտություն չի կրել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 387 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0