Home » 2011 » Մայիս » 15 » Դի Ստեֆանոն հավատում ու վստահում է Ժոզեին
09:50
Դի Ստեֆանոն հավատում ու վստահում է Ժոզեին
Մադրիդի "Ռեալի" նախկինում լեգենդար ֆուտբոլիստ, այժմ պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն հավատում է, որ "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է "Ռեալին" հասցնել մեծ հաղթանակների. "Իմ կարծիքով, Մոուրինյոն պետք է մնա "Ռեալում", որքան հնարավոր է երկար։ Նա արդեն շատ բան է արել մադրիդյան ակումբի համար, իսկ որ Ժոզեն ապագայում մեծ  հաջողությունների կհասնի, ես չեմ կասկածում։ Նա կարող է "Ռեալի" հետ մեծ հաղթանակներ տոնել մի քանի տարվա ընթացքում",-դոն Ստեֆանոյի խոսքերն է մեջբերում իսպանական Marca հանդեսը:
"Իսկ ինչ վերաբերվում է Նուրի Շահինի ձեռքբերմանը, ապա հստակ ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ։ Ես շատ վատ գիտեմ այդ ֆուտբոլիստին. թեև մի քանի խաղ դիտել եմ, որոնց ժամանակ ուղղակի հիացմունք եմ ապրել",-եզրափակել է "Ռեալի" պատվավոր նախագահը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 550 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0