Home » 2011 » Հուլիս » 27 » Դիարան չի ցանկացել մասնակցել մարզմանը
14:18
Դիարան չի ցանկացել մասնակցել մարզմանը
 Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Լասանա Դիարան հրաժարվել է մարզվել թիմի հետ: Բողոքի պատճառն ակումբը լքելու նրա ցանկությունն է, որն առաջացել է այն բանից հետո, երբ ակումբը ձեռք է բերել կիսապաշտպաններ Նուրի Շահինին և Համիդ Ալթինթոփին:
Նշենք, որ մադրիդցիների ղեկավարությունը դեմ չէ, որ խաղացողը հեռանա, սակայն նրան մտադիր չէ վաճառել 20 մլն եվրոյից պակաս գումարով, ինչն էլ վանում է հավանական գնորդներին:
Հիշեցնենք, որ Դիարայի ծառայություններով են հետաքրքրված անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" և "Տոտենհեմը", իսկ ավարտված մրցաշրջանում էլ կիսապաշտպանն անցկացրել է 36 հանդիպում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Tags: հենակետային կիսապաշտպան, Նուրի Շահին, Լասանա Դիարա, as, Ֆրանսիայի ազգային հավաքական, Համիդ Ալթինթոփ, Մադրիդի Ռեալ, Մանչեսթեր Յունայթեդ, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 0