Home » 2011 » Հոկտեմբեր » 28 » Դիարան սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ
23:51
Դիարան սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ
 Իսպանական Marca հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարան լիովին ապաքինվել է ավելի վաղ ստացած վնասվածքից և երեկ առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբի հետ:

  Հիշեցնենք, որ ֆրանսիացուն անհանգստացնում էր ազդրի մկանի վնասվածքը, որը նա ստացել էր երկու շաբաթ առաջ: Ենթադրվում է, որ վաղը` ժամը 01:00-ին, իսպանական "Լա լիգայի" 11-րդ տուրի շրջանակներում "Ռեալ Սոսյեդադի" հետ կայանալիք հանդիպմանը հարկ եղած դեպքում Դիարան կկարողանա օգնել իր թիմին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1