Home » 2011 » Հունիս » 5 » Դիեգո Ալվեշը տեղափոխվեց "Վալենսիա"
09:07
Դիեգո Ալվեշը տեղափոխվեց "Վալենսիա"
 Իսպանական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ "Ալմերիայի" բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեշը 4-ամյա պայմանագիր է ստորագրել "Վալենսիայի" հետ: Նշվում է, որ դարպասապահն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ "Ալմերիան" դուրս է մնացել իսպանական "Լա լիգայից" և մյուս մրցաշրջանից հանդես է գալու "Սեգունդայում": Այս կապակցությամբ Դիեգո Ալվեշը լրագրողներին ասել է. "Բոլորի երազանքն է՝ պայմանագիր ստորագրել հզոր ակումբի հետ և հանդես գալ "Չեմպիոնների լիգայում":
Վերջում հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Ալվեշը ճանաչվել է "Ալմերիայի" լավագույն ֆուտբոլիստ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0