Home » 2011 » Հուլիս » 25 » Դիեգոն կարող է Ագուերոյի արժանի փոխարինողը դառնալ
08:36
Դիեգոն կարող է Ագուերոյի արժանի փոխարինողը դառնալ
Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, գերմանական "Վոլֆսբուրգի" բրազիլացի կիսապաշտպան Դիեգոն մոտակա ժամերի ընթացքում կարող է դառնալ իսպանական "Ատլետիկոյի" խաղացող: Վերջերս 26-ամյա բրազիլացին լուրջ կոնֆլիկտ է ունեցել "գայլերի" գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթի հետ, որից հետո տրանսֆերի է հանվել: Իսպանական "Ատլետիկոն" էլ փորձում է օգտվել այս իրավիճակից և երբեմնի ահեղ Դիեգոյին գնել ընդամենը 5-6 մլն եվրոյով, իսկ ֆուտբոլիստն էլ պատրաստակամություն է հայտնել մոտ երկու անգամ նվազ աշխատավարձ ստանալու (4.5 մլն եվրոյից նրա աշխատավարձը կարող է հասնել մինչև 2.5 մլն-ի):
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Դիեգո "Յուվենթուսից" Գերմանիա էր վերադարձել 16 մլն եվրոյի դիմաց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hartsat | Tags: իսպանական ԶԼՄ-ներ, Ատլետիկո, Դիեգո, Վոլֆսբուրգ, Գերմանիա, Ֆելիքս Մագաթ, աշխատավարձ, Յուվենթուս, խաղացող | Rating: 5.0/1
Total comments: 0