Home » 2011 » Հոկտեմբեր » 7 » Դիկ Ադվոկատ. "Մենք խմբի ֆավորիտն ենք"
13:16
Դիկ Ադվոկատ. "Մենք խմբի ֆավորիտն ենք"
Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այնպիսի վստահությամբ ու հանգիստ է մոտենում Սլովակիայի դեմ կայանալիք հանդիպմանը` կարծես իր տրամադրության տակ ունի անձամբ Պելեին և Մարադոնային: Հոլանդացի մասնագետն ասել է, որ իրենք խմբի բացահայտ ֆավորիտներն են, ինչը չեն կարող ասել մյուս հավաքականները: Ադվոկատը նաև նշել է, որ արտագնա հանդիպումներում իրենք ոչ մի պարտություն չեն կրել, ինչը առավել քան ոգևորում է իրենց:
 Տեսնենք, թե ինչ կստացվի ռուս ֆուտբոլիստների մոտ, սակայն մեկ բան հաստատ է. Մարեկ Համշիկը և սլովակ ֆուտբոլիստները պարտվում են միայն Հայաստանի ֆուտբոլիստներից, իսկ այսօր Ժիլինայում "անիծված" հայերից և ոչ մի ֆուտբոլիստ չի խաղալու. առաջ Սլովակիա, մենք հավատում ենք...
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 374 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 1