Home » 2012 » Հունվար » 31 » Դիրկ Կայտ. "Դալգլիշին շատ բան ունեմ ապացուցելու"
09:02
Դիրկ Կայտ. "Դալգլիշին շատ բան ունեմ ապացուցելու"
 Մերսիսայդյան "Լիվերպուլի" հոլանդացի հարձակվող Դիրկ Կայտը խոստովանել է, որ ինքն այդքան էլ վատ չի զգում պահեստայինների նստարանին հայտնվելու համար: Միաժամանակ 31-ամյա հարձակվողն ընդգծել է, որ ինքը կարող է բոլորին ապացուցել, որ դեռ շատ բան կարող է տալ "Լիվերպուլին": Հոլանդացին ասել է. "Դա շատ դժվար է: Ես գտնվում եմ այնպիսի խաղացողների թվին, ովքեր պետք է միշտ խաղալու հնարավորություն ունենան: Որքան շատ եմ խաղում, այնքան ավելի վստահ եմ ինձ զգում: Կարիերայիս վերջին 10 տարիների ընթացքում ես միշտ էլ խաղադաշտում եմ եղել, ուստի ինձ համար մի քիչ տարօրինակ է լինել պահեստայինների նստարանին: Ես մեր գլխավոր մարզչին պետք է ապացուցեմ, որ դեռ շատ բան կարող եմ տալ "Լիվերպուլին": Իմ` պահեստայինների նստարանին հայտնվելը մարզչի որոշումն է, և ես այն հարգում եմ, սակայն զգում եմ, որ դեռ կարող եմ ավելի լավ որակներով ինձ դրսևորել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0