Home » 2011 » Հուլիս » 12 » Դոնին կտեղափոխվի "Լիվերպուլ"
00:21
Դոնին կտեղափոխվի "Լիվերպուլ"
Իտալական "Ռոմայի" բրազիլացի դարպասապահ Դոնին ֆուտբոլային կարիերան կշարունակի անգլիական "Լիվերպուլում": Ինչպես տեղեկացնում է Sky Sports լրատվամիջոցը` Դոնին համաձայնության է եկել "կարմիրների" հետ:
Հավելենք, որ 31-ամյա Ալեշանդրե Դոնին "Ռոմայի" կազմում անց է կացրել 179 հանդիպում: 
Այս քայլով "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը որոշակիորեն ապահովում է իր թիմի դարպասի անառիկությունը` Պեպե Ռեյնայի հնարավոր վնասվածքների պատճառով: Չնայած նույն Դալգլիշն օրեր առաջ հայտարարել էր, որ Սթիվեն Ջերարդը և Պեպե Ռեյնան ամբողջությամբ պատրաստ կլինեն նոր մրցաշրջանի մեկնարկին:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0