Home » 2013 » Ապրիլ » 10 » Դրոգբա. "Ստամբուլում հիանալի խաղացինք"
16:10
Դրոգբա. "Ստամբուլում հիանալի խաղացինք"
 Թուրքական "Գալաթասարայի" հարձակվող Դիդյե Դրոգբան կարծում է, որ մադրիդցիների դեմ խաղի ելքն արդեն իսկ վճռված էր առաջին հանդիպմանը, երբ 0-3 հաշվով իր թիմը ցավալի պարտություն կրեց Իսպանիայում: Նշենք, որ երեկ Ստամբուլում կայացած հանդիպմանը "Գալաթասարայը" 3-2 հաշվով հաղթանակ է տարել, բայց երկու խաղերի ընդհանուր արդյունքով կիսաեզրափակիչ է անցել Մադրիդի "Ռեալը": "Ստամբուլում մենք իրոք հիանալի խաղ ցուցադրեցինք, բայց լավ կլիներ, որ անցնեինք հաջորդ փուլ: Վստահ եմ, որ եթե այսպես խաղայինք նաև առաջին հանդիպմանը, ամեն ինչ այլ կերպ կլիներ այժմ: Ինչևէ, կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր մինչև վերջ աջակցեցին մեզ",- խաղից հետո ասել է Դիդյե Դրոգբան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0