Home » 2011 » Նոյեմբեր » 20 » Դրոգբան չի ուզում հեռանալ "Չելսիից"
10:22
Դրոգբան չի ուզում հեռանալ "Չելսիից"
Լոնդոնի "Չելսիի" իվուարցի 34-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան բացառել է իր` Մախաչկալայի "Անժի" տեղափոխվելու տարբերակը: Հարձակվողը երեկ հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում գումարային հարցերը և ինքը ցանկանում է կարիերան ավարտել հենց "Չելսիում", սակայն ոչ հիմա:
Հիշեցնենք, որ ըստ բրիտանական մամուլի` ռուսական ակումբը տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ էր առաջարկում Դրոգբային, սակայն հարձակվողը մտադրություն չունի միանալ Սամուել Էտո'ոյին: Նա ցանկանում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, որն էլ վերջերս մեկ տարվա պայմանագիր է առաջարկել խաղացողին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0