Home » 2011 » Հունիս » 11 » Դրոգբան կարող է տեղափոխվել "Միլան"
20:11
Դրոգբան կարող է տեղափոխվել "Միլան"
 Հաջորդ մրցաշրջանում Դիդյե Դրոգբան կարող է դառնալ իտալական "Միլանի" ֆուտբոլիստ: Իտալական հեղինակավոր Corriere dello Sport հանդեսը տեղեկացնում է, որ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է փոքր-ինչ մեղմել Զլատան Իբրահիմովիչի ծանրաբեռնվածությունը, քանի որ հաջորդ մրցաշրջանում "Միլանը" ոչ միայն պայքարելու է չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար, այլ նաև խաղալու է "Չեմպիոնների լիգայում" հաջողություն ունենալու համար: Իսկ այդ նպատակների համար իվուարցի հարձակվողն իդեալական տարբերակ է:
Հիշեցնենք, որ "Չելսիում" Դիդյե Դրոգբայի ունեցած անսասան դիրքերը թուլացան այն բանից հետո, երբ "Ստեմֆորդ Բրիջ" տեղափոխվեց իսպանացի Ֆեռնանդո Տորեսը: Իսկ վերջերս էլ լուրերն են տարածվել այն մասին, որ "ազնվականները" շարունակում են բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի կարողնան ձեռք բերել բելգիական "Անդերլեխտի" 19-ամյա տաղանդ Ռոմելու Լուկակուին:
Վերջում հավելենք, որ Դրոգբայի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2012թ.-ին, որից հետո ֆուտբոլիստը կարող է ակումբը փոխել որպես ազատ ֆուտբոլիստ: Հենց այդ պատճառով լոնդոնցիների համար ձեռնտու կլինի իվուարցի հարձակվողին վաճառել արդեն այս ամռանը, որպեսզի որոշակի գումար վաստակեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0