Home » 2011 » Դեկտեմբեր » 29 » Դրոգբան կդառնա՞ աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը
13:32
Դրոգբան կդառնա՞ աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը
 Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը հաղորդում է, որ Լոնդոնի "Չելսիում" հանդես եկող իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը, եթե, իհարկե, ընդունի չինական "Գուանչժոու" ակումբի առաջարկը` Լոնդոնից տեղափոխվելով Չինաստան:
     Նշենք, որ ներկայիս դրությամբ աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը Մախաչկալայի "Անժիում" հանդես եկող կամերունցի հարձակվող Սամուել Էտո'ոն է, ով շաբաթական ստանում է շուրջ 350.000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ:
    Հավելենք, որ կոնկրետ գումար  չի նշվում, որը կստանա Դրոգբան "Գուանչժոու" տեղափոխվելու դեպքում, սակայն, ըստ տեղեկությունների, այն հաստատ բարձր կլինի Սամուել Էտո'ոյի աշխատավարձից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0