Home » 2011 » Հուլիս » 23 » Դրոգբան ևս մեկ մրցաշրջան կմնա "Չելսիում"
16:49
Դրոգբան ևս մեկ մրցաշրջան կմնա "Չելսիում"
 Բրիտանական The Guardian պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Չելսիի" իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան գրանդի հետ: Ենթադրվում է, որ ըստ նոր պայմանագրի՝ իվուարցին շաբաթական կվաստակի 120 հազար ֆունտ և այն ուժի մեջ է մինչև 2012թ.-ը:

Հիշեցնենք, որ այս ամռանը Դրոգբայի ծառայություններով հետաքրքրված էին ֆրանսիական "Մարսելը" և անգլիական "Տոտենհեմը", սակայն խաղացողը մնաց թիմում՝ նախընտրելով պայքարել Ֆեռնանդո Տորեսի հետ հիմնական կազմ ընկնելու համար:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Tags: Լոնդոնի Չելսի, The Guardian, իվուարցի հարձակվող, Մարսել, Դիդյե Դրոգբա, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 0