14:49 Դրոգբայի ժամանակը "Չելսիում" կարծես թե մոտենում է ավարտին | |
Լոնդոնի "Չելսիի" կոդդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան վերջին շրջանում
դուրս է մնացել հիմնական կազմից` այն իսկ պարզ պատճառով, որ թիմը մեծ
գումարների դիմաց ձեռք է բերել իսպանացի աստղային հարձակվող Ֆերնանդո Տորեսին:
ՆԲշենք, որ այս պահի դրությամբ "արիստոկրատներն" իրենց կազմում ունեն երեք բարձրակարգ հարձակվող` Նիկոլյա Անելկա, Ֆերնանդո Տորես և Դիդիե Դրոգբա: Երեք հարձակվողով խաղալ Անչելոտին չի ցանկանում, իսկ 50 միլիոնանոց Տորեսին չեն գնել պահեստայինների նստարանին նստեցնելու համար: Այս դեպքում Անչելոտին պետք է ընտրի Անելկայի և Դրոգբայի միջև, և ինչպես երևում է, իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Անելկային: Անգլիական The Telegraph պարբերականը տեղեկացնում է, որ եվրոպական ֆուտբոլի վերջին տարիների ամենաուժեղ և ամենաէմոցիոնալ հարձակվողներից մեկը` Դիդյե Դրոգբան, կարող է հաջորդ մրցաշրջանը սկսել այլ ակումբում: | |
|
Total comments: 0 | |