Home » 2012 » Ապրիլ » 7 » Էրիքսենը ոչ մի տեղ էլ չի գնա
10:04
Էրիքսենը ոչ մի տեղ էլ չի գնա
 Հոլանդական "Այաքսի" դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը հայտարարել է, որ այս ամռանը չի պատրաստվում հեռանալ "Այաքսից", քանի որ իր համար ամեն ինչ հոյակապ է դրսևորվում ամստերդամյան թիմում: "Ես շարունակում եմ աճել որպես ֆուտբոլիստ: Մշտական խաղային պրակտիկան օգնում է ինձ էլ ավելի լավացնել ունակություններս: Ոչ մի ցանկություն չունեմ այլ ակումբ տեղափոխվելու",- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը:
    Նշենք, որ ավելի վաղ մարզական հայտնի պարբերականները հայտնում էին, թե հռոմեական "Ռոման" արդեն վաղուց նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել խաղացողի հետ: Տրանսֆերի մանրամասները, սակայն, չէին նշվում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 599 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0