14:34 Էշլի Քոուլը` Անգլիայի հավաքականի լավագույն խաղացող | |
Անգլիայի ֆուտբոլային ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում այսօր ավարտվել է "Անգլիայի ազգային հավաքականի 2010թ. լավագույն խաղացող" մրցանակի օնլայն քվեարկությունը: Ամենից շատ ձայն հավաքել է Լոնդոնի "Չելսիի" պաշտպան Էշլի Քոուլը` դառնալով Անգլիայի հավաքականի 2010թ. լավագույն խաղացողը: Երկրորդ հորիզոնականում "Լիվերպուլի" կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն է, իսկ ահա երրորդ հորիզոնականը գրավել է "Մանչեսթեր Սիթին" ներկայացնող Ադամ Ջոնսոնը:
Հավելենք, որ 2010թ. ընթացքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն օգտագործել է 44 ֆուտբոլիստների: Վերջում էլ հիշեցնենք, որ խաղացողների օնլայն քվերակությունն առաջին անգամ սկսվել է կիրառվել 2003թ. սկսած, իսկ քվեարկությանն էլ կարող է մասնակ- ցել ցանկացած անգլիացի երկրպագու: | |
|
Total comments: 0 | |