Home » 2011 » Հուլիս » 8 » Էշլի Քոուլը և հանրահայտ Ջեյ-Զին ռեստորան կբացեն
10:46
Էշլի Քոուլը և հանրահայտ Ջեյ-Զին ռեստորան կբացեն
 Առաջիկայում մեծ հավանականություն կա, որ Լոնդոնի "Չելսիի" ձախ եզրային պաշտպան Էշլի Քոուլը և ամերիկացի հանրահայտ ռեփեր Jay-Z-ն Լոնդոնում նոր ռեստորան կբացեն։ Այս քայլով ֆուտբոլիստը և երգիչը ոչ միայն ֆինանսական շահ են հետապնդում, այլև ցանկանում են աշխատատեղեր ստեղծել անապահով ընտանիքների ու անչափահասների համար։ Ավելին, նրանք մտադիր են ստացված շահույթի մի մասը տրամադրել բարեգործություններին։
Ռեստորանի անվանումն առայժմ հայտնի չէ բրիտանական ԶԼՄ-ների սուրաչք լրագրողներին։
Հանրահայտ The SUN տաբլոիդը նշում է, որ Քոուլը մեծ հաճույքով ընդունել է ռեփերի առաջարկը. "Ես մեծանում եմ՝ լսելով նրա երաժշտությունը,-խոստովանել է 30-ամյա ֆուտբոլիստը,-ինձ համար մեծ պատիվ է համագործակցել նրա հետ"։
Հյուրերի ցուցակն առայժմ հայտնի չէ, բայց հավանաբար նրանց թվում կլինի Էշլիի նախկին կինը՝ Շերիլը։
Բրիտանական մամուլի տվյալներով՝ Քոուլը կրկին պատրաստվում է ամուսնանալ Շերիլի հետ։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0