Home » 2012 » Հուլիս » 28 » "Էսպանյոլի" համար "Բարսելոնան" ստոր է և անառակ
19:30
"Էսպանյոլի" համար "Բարսելոնան" ստոր է և անառակ
 Կատալոնական "Էսպանյոլի" ղեկավարները վերջին օրերին ոչ մի առիթ էլ բաց չեն թողնում իրենց բողոքն հանրայնորեն արտահայտելու իրենց ախոյան մրցակցի` "Բարսելոնայի" հասցեին, քանի որ վերջինիս ղեկավարությունը որոշել էր Կատալոնիայի Սուպերգավաթի խաղին ներկայանալ երիտասարդական թիմով, ինչի արդյունքում էլ Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան չեղյալ էր հայտարարել այդ խաղը: "Այն, ինչ արեց "Բարսելոնան", ուղղակի ամոթ էր մեր երկրի համար: Մենք ենք իսկական կատալաններն ու մեզանով է աշխարհը ճանաչում կատալոնական ֆուտբոլը: "Բարսելոնան" իսկական անառակ է, որը այսօր մտածում է միայն փող աշխատելու մասին: Սա տխուր պահ է բոլոր կատալոնացիների համար, քանի որ նրանք հավատում էին այդ ակումբին: Մենք պատրաստ էինք մեր գլխավոր թիմով խաղալ, մինչդեռ մեր մրցակիցը ցույց տվեց, որ ինքը թքած ունի մեր երկրի հեղինակության վրա: Սա պետք է հանրությանը խելքի գալու իսկական կոչ լինի",- ասել է կատալոնական "Էսպանյոլի" գործադիր տնօրեն Ջոան Կոլլեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 407 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0