Home » 2012 » Հունվար » 7 » Էստոնիան կարող է մտնել ֆուտբոլի պատմության մեջ
08:19
Էստոնիան կարող է մտնել ֆուտբոլի պատմության մեջ
 Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, իրերի բարեհաջող դասավորության պարագայում, կարող է այս տարվա հունիսի 5-ին ընկերական հանդիպում անցկացնել Ֆրանսիայի ազգային ընտրանուն հետ: Եթե այդ հանդիպումը կայանա, Էստոնիան կդառնա եվրոպական միակ ընտրանին, որը միջազգային մակարդակով ֆուտբոլ է խաղացել ՈՒԵՖԱ-ի անդամակից բոլոր երկրների ազգային հավաքականների հետ:
   "Ֆրանսիան իր համար մրցակից է փնտրում, իսկ մենք էլ առաջարկում ենք մեր թեկնածությունը, քանի որ արդեն զգալիորեն բարելավել ենք մեր դիրքերը Եվրոպայում, երբ կարողացանք "ԵՎՐՈ 2012"-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել, այնպես որ հույսներս չենք կորցնում",-ասել է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Միխկեյլ Ույբոլեխտը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0