Home » 2012 » Դեկտեմբեր » 22 » Էվրա. "Ռոնալդուն լավագույնն է, բայց "Յունայթեդ" պիտի վերադառնա"
22:03
Էվրա. "Ռոնալդուն լավագույնն է, բայց "Յունայթեդ" պիտի վերադառնա"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" 31-ամյա ֆրանսիացի եզրային պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն պետք է վերադառնա իր նախկին ակումբ` "Յունայթեդ", եթե իրոք ցանկանում է նվաճել "Ոսկե գնդակը": "Ինձ համար Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է: Այսօր իրոք Լեո Մեսսին մեծ հրաշքներ է գործում, սակայն նրա համար պահեր են ստեղծում Չավին ու Ինյեստան, իսկ Ռոնալդուն ամեն բան միայնակ է անում խաղադաշտում: Կապ եմ պահում Ռոնալդուի հետ: Նա դեռևս սիրում է "Յունայթեդը" և կարոտում հին ժամանակները: Ռոնալդուն շատ բան է արել "Ռեալի" համար, բազմաթիվ նոր ռեկորդներ սահմանել այդ թիմի կազում, սակայն այնտեղ նրան այնպես չեն սիրում, ինչպես Մանչեսթերում: Նա սիրում է, երբ լինում է ուշադրության կենտրոնում: Միշտ ասում եմ` հույսեր ունեմ, որ Քրիշտիանուն կվերադառնա, քանի որ իր տունն այստեղ է` "Յունայթեդում": Եթե նա ցանկանում է ստանալ "Ոսկե գնդակը", ապա պետք է վերադառնա Մանչեսթեր ու անգլիական "Պրեմիեր լիգա",- Ֆրանսիայի ազգային ընտրանու խաղացողի խոսքերը մեջբերել է Goal.com կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 598 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0