Home » 2011 » Հունիս » 1 » Էդվին վան դեր Սար. "Մենք հիասթափված ենք, բայց կյանքն այսպիսին է"
20:02
Էդվին վան դեր Սար. "Մենք հիասթափված ենք, բայց կյանքն այսպիսին է"
 Հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարին այդպես էլ չհաջողվեց ինչպես հարկն է հրաժեշտ տալ իր հարազատ "Մանչեսթեր Յունայթեդին", բայց, ինչպես երևում է, դա նրան այդքան էլ չի տխրեցրել:
Հոլանդացի դարպասապահը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է. "Չեմ կարծում, որ մտահոգվելու եմ, անհանգստանամ. ամեն ինչ էլ պատահում է: Հրաշալի կլիներ հրաժեշտ տալ ֆուտբոլին հաղթանակով, բայց այդպես չստացվեց: Մենք հիասթափված ենք, բայց կյանքն է այդպիսին. երբեմն հաղթում ես, երբեմն` պարտվում: Ես հանգիստ եմ, ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Կարծում էի` եզրափակիչ սուլոցից հետո բուռն էմոցիաներ կլինեն, բայց ես գոհ եմ իմ հեռալու որոշումից: "Բարսելոնային" 20 րոպե պահանջվեց իր խաղը գտնելու համար: 1-1 հաշվից հետո մենք դեռ հաղթանակի հույս ունեինք, բայց երկրորդ խաղակեսը վատ սկսեցինք: Կատալոնացիներին հնարավոր էր կանգնեցնել. չէ՞ որ ընթացիկ մրցաշրջանում նրանք մի քանի պարտություն են կրել, պարզապես մեզ մոտ դա չստացվեց: Հիանալի թիմ է "Բարսելոնան", հիանալի խաղացողներով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0