Home » 2011 » Հուլիս » 7 » Էմիլիո Բուտրագենիո. "Միշտ էլ հնարավորություն ունես ակումբդ ուժեղացնելու համար"
17:31
Էմիլիո Բուտրագենիո. "Միշտ էլ հնարավորություն ունես ակումբդ ուժեղացնելու համար"
 Մադրիդի "Ռեալի" լեգենդար ֆուտբոլիստ և ներկայիս ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն լրագրողներից չի թաքցրել, որ ինքը հրապուրված է բրազիլացի Նեյմարի ցուցադրած խաղով: Հեղինակավոր EFE պարբերականը մեջբերում է Բուտրագենիոյի խոսքերը. "Այժմ "Ռեալի" կազմում հանդես են գալիս այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որ շատերը վստահ են, որ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հիմքեր չկան: Բայցևայնպես, միշտ էլ հնարավորություն ունես ակումբդ ուժեղացնելու համար: Տեսնենք, թե ինչեր են սպասվում մեզ առջևում: Ոչ մեկը չի կասկածում, որ Նեյմարն օժտված է յուրահատուկ տաղանդով: Գրեթե համոզված եմ, որ շուտով նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը":
Նշենք, որ Մադրիդի "Ռեալն" ամեն ինչ անում է, որպեսզի արդեն իսկ այս ամռանը կարողանա գնել 19-ամյա տաղանդավոր բրազիլացու տրանսֆերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0