Home » 2011 » Նոյեմբեր » 9 » Էրիկսենը հրաժարվում է տեղափոխվել "Սիթի"
22:21
Էրիկսենը հրաժարվում է տեղափոխվել "Սիթի"
Հոլանդական "Այաքսի" դանիացի 19-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հրաժարվել է տեղափոխվել անգլիական "Մանչեսթեր Սիթի": Ֆուտբոլիստի խոսքերով, այդ քայլն իրեն շատ վտանգավոր է թվում, քանի որ "Քաղաքայինների" կազմում նա դժվար թե ունենա այնքան խաղային ժամանակ, որքան իրեն ձեռք կտար: "Իմ գործակալը ինձ հայտնեց "Սիթիի" մտադրությունների մասին: Եվ հավելեց, որ երկու թիմերն էլ արդեն համաձայնության են եկել, բայց դա ինձ համար շատ վտանգավոր է, քանի որ ես դեռ երիտասարդ եմ և չեմ ուզում ժամանակս ծախսել պահեստայինների նստարանը մաշելով,"-հայտնի Sky Sports հանդեսը մեջբերում է երիտասարդ դանիացու խոսքերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0