Home » 2011 » Հուլիս » 9 » Էսյենը մարզման ժամանակ վնասվածք է ստացել
07:56
Էսյենը մարզման ժամանակ վնասվածք է ստացել
 Անգլիական "Չելսիի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "կապույտների" առաջատար հենակետային կիսապաշտպան Մայքլ Էսյենը երեկ կայացած մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Մարզումից հետո լոնդոնյան ակումբի բժիշկները զննել են Էսյենին և պարզել են, որ նրա մոտ վնասվել է ծնկահոդը: Այս կապակցությամբ ակումբի ղեկավարությունը խուսափում է որևէ բան ասել այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես պարզ կդառնա ստացված վնասցածքի լրջության աստիճանը: Նախնական տվյալներով կա կարծիք, ըստ որի՝ 28-ամյա գանացին հնարավոր է՝ վնասել է ծնկի խաչաձև մկանները: Եթե սա հաստատվի, ապա գանացին վնասվածքից լիովին վերականգնվելու համար կարող է կորցնել ոչ պակաս, քան կես տարին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0