Home » 2011 » Նոյեմբեր » 11 » Էստոնիա-Իռլանդիա. խաղից առաջ
14:55
Էստոնիա-Իռլանդիա. խաղից առաջ
Էստոնիայի և Հայաստանի հավաքականները մեծ աղմուկ հանեցին խմբային հանդիպումներում, սակայն միայն Էստոնիային հաջողվեց շարունակել պայքարը: Տարմո Ռուիտի սաները պատրաստվում են վերջնականապես սենսացիա գործել և հաղթել Իռլանդիային: Էստոնացիների կամզում կպբացակայի Լվովի "Կարպատների" ֆուտբոլիստ Սերգեյ Ժեժնովը, ում ամենայն հավանականությամբ կփոխարինի Վլադիմիր Վոսկոբոյիննիկովը: Իռլադացիների կազմում թեթևակի վնասվածքներ ունեն Շեյ Գիվենը, Ռիչարդ Դանը և Քեյթ Ֆեյհին, ովքեր, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան: Իսկ ահա Ջոն Օ'Շիի խաղադաշտ դուրս գալը մեծ հարցականի տակ է, քանի որ պաշտպանը չի ապաքինվել վնասվածքից:
  Նախնական կազմեր.
Էստոնիա` Պարեիկո - Ջագեր, Պիրոխա, Ռան, Կլավան, Վունկ - Վասիլյև, Դմիտրև, Պուրի, Կինկ - Ահջուպերա
Իռլանդիա` Գիվեն - Կելլի, Դան, Լեդջեր, Ուորդ - Մաքգիդի, Ուելան, Էնդրյուս, Դաֆ - Քին, Ուոլտերս
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1