Home » 2011 » Հուլիս » 19 » Էտո'ո. "Կփորձենք նվաճել Իտալիայի սուպերգավաթը"
16:40
Էտո'ո. "Կփորձենք նվաճել Իտալիայի սուպերգավաթը"
 Իտալական Միլանի "Ինտերի" կամերունցի առաջատար հարձակվող Սամուել Էտո'ոն կարծում է, որ ակումբի ֆուտբոլիստների ամբողջականության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ իրենք կփորձեն նոր մրցաշրջանում նվաճել "Սկուդետտոն": Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է կամերունացի հարձակվողի խոսքերը. "Նախ և առաջ մենք կփորձենք նվաճել Իտալիայի սուպերգավաթը "Միլանի" հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Նախորդ տարիներին մենք կարողանում էինք նվաճել բազմաթիվ տիտղոսներ, քանի որ մենք միասնական էինք":
Նշենք, որ ավելի վաղ ասվում էր, որ մոտ ժամանակներս Էտո'ոն կարող է հեռանալ "Ինտերից", սակայն ֆուտբոլիստն անձամբ հերքել է իր` մեկ այլ ակումբ տեղափոխության մասին բոլոր խոսակցությունները. "Այն ժամանակ, երբ ես առաջին անգամ հագա "ներաձուրիների" մարզաշապիկը, հասկացա, որ դա նոր սիրո սկիզբ է դառնալու իմ և ակումբի միջև":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hayk | Tags: Սկուդետտո, Իտալիայի սուպերգավաթ, Միլանի Ինտեր, Սամուել Էտո'ո, ներաձուրիներ, Goal.com | Rating: 5.0/1
Total comments: 0