Home » 2011 » Մայիս » 22 » Էվրան առանց Ռոնալդուի ու Տևեսի ավելի երջանիկ է
07:54
Էվրան առանց Ռոնալդուի ու Տևեսի ավելի երջանիկ է
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ֆրանսիացի եզրային պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ կարծում է` Քրիշտիանու Ռոնալդուի և Կառլոս Տևեսի տեղափոխումը համապատասխանաբար "Ռեալ Մադրդի" և "Մանչեսթեր Սիթի", չեն թուլացրել "սատանայական" թիմը: Նշենք, որ ընթացիկ առաջնությունում մանկունիանցիները 19-րդ անգամ նվաճեցին Անգլիայի չեմպիոնի կոչումը:
"Քրիշտիանու Ռոնալդուն, երբ դեռ թիմում էր, մեծ ծավալի աշխատանք էր կատարում: Բայց չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ ամբողջ թիմը նրա վրա էր խաղում: Ռոնալդուի և Տևեսի հեռանալուց հետո "Մանչեսթեր Յունայթեդն" ավելի է նմանվել իսկական թիմի: Սխալ չհասկանաք, ես չեմ պնդում, որ առանց նրանց ավելի լավ է, բայց որոշակի փոփոխություններն ակնհայտ են: Սա էլ յուրովի ձեռբերում է մեզ համար: Եթե հիմա ինձ հարցնեք, թե ով է ամենալավ խաղացողը, ես չեմ կարողանա պատասխանել: Բոլորն էլ հավասար խաղացին և առավելագույն ուժերը ներդրեցին` հաղթանակի հասնելու համար",-Էվրայի խոսքերն է մեջբերում ESPN հեռուստաալիքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0