Home » 2013 » Ապրիլ » 1 » Եդիգարյանը միայն փոխարինման է մտնում
09:27
Եդիգարյանը միայն փոխարինման է մտնում
 Ոչ մի կերպ հետնապահի դիրքերից չձերբազատվող Ուժգորոդի "Գովերլան" սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց "Իլիչևեցի" հետ մենամարտը: Այս խաղում էլ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով վերջին խաղերում տեղ չէր գտնում "Գովերլայի" մեկնարկային կազմում, ասպարեզ դուրս եկավ հանդիպման 83-րդ րոպեին, երբ իրենց թիմը մնացել էր 10 հոգով (Խմբ. խաղի 75-րդ րոպեին հեռացվել էր "Գովերլայի" հարձակվող Վլադիմիր Լիսենկոն):
  Թե ինչ կարող էր ցուցադրել հայ ֆուտբոլիստը 7-10 րոպեների ընթացքում, դժվար չէ գուշակել. նա աչքի ընկավ թիմի պաշտպանությունը բետոնելու գործունեությամբ. Արթուրը մի քանի դրվագներում կանխեց թվային առավելություն ստացած մրցակցի արագ գրոհները:
  Հավելենք, որ ապրիլի 7-ին առաջնության 23-րդ տուրում Արթուր Եդիգարյանի "Գովերլան" Սիֆերապոլում կմրցի "Տավրիայի" հետ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 325 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0