Home » 2011 » Մայիս » 19 » Երկու լուր "Բավարիայից"
07:37
Երկու լուր "Բավարիայից"
Հարգելի ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում երկու հետաքրքիր լուր կապված Մյունխենի "Բավարիայի" հետ:
Նախ նշենք, որ ինչպես հաղորդում է Bild պարբերականը, Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը մերժել է թիմի եզրային պաշտպան Բակարի Սանյային ձեռք բերելու "Բավարիայի" առաջարկը, քանի որ բրիտանացիները չեն համաձայնել գերմանացիների առաջարկած տրանսֆերային գումարին: Նշենք, որ "Արսենալը" Սանյայի վաճառքից 15 մլն եվրոյից ավելի գումար է ակնկալում:
Անդրադառնանք մյուս նորությանը. մյունխենցիների ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ նոր մրցաշրջանից առաջ անհրաժեշտ է ուժեղացնել թիմի կազմը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը, մասնավորապես, ընդգծել է "Շալկե 04" ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի տեղափոխության կարևորությունը. "Վատ չէր լինի, եթե Նոյերը տեղափոխվեր "Բավարիա": Նույնը վերաբերվում է նաև Բոատենգին: Այդ ֆուտբոլիստները կուժեղացնեին մեր թիմի կազմը: Ակնհայտ է, որ հաջորդ մրցաշրջանում մեզ նոր ֆուտբոլիստներ են հարկավոր լինելու",- Kicker պարբերականի թղթակցին ասել է Ռիբերին:
Հ.Գ. Նկարում պատկերված է "Բավարիայի" 2011-12թթ. մրցաշրջանի նոր մարզահագուստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 520 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0