Home » 2011 » Հուլիս » 18 » Եթե չլիներ ֆուտբոլը, Տևեսը կարող էր դառնալ հանցագործ
18:00
Եթե չլիներ ֆուտբոլը, Տևեսը կարող էր դառնալ հանցագործ
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի առաջատար հարձակվող Կառլոս Տևեսը պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ եթե չլիներ ֆուտբոլը, ապա նա երևի կգնար հանցավոր ճանապարհով` դառնալով թմրամոլ կամ հանցագործ:
Նշենք, որ Կառլիտոսը ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի ամենաաղքատ թաղամասերից մեկում` Ֆուերտե Ապաչեում: Չնայած տրող սոցիալական ծայրահեղ պայմաններին` արգենտինացին կարողացել է հաղթահարել աղքատությունը ֆուտբոլի միջոցով: Ֆուտբոլի շնորհիվ նա այժմ հանդես է գալիս անգլիական ծագող ակումբ "Մանչեսթեր Սիթիում", որը համարվում է աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկը, սակայն նա չի մոռանում իր արմատների մասին: Մի անգամ արգենտինական La Gargata Poderosa պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Տևեսն ասել է. "Եթե չլիներ սպորտի այս ձևը, ապա հիմա ես կենդանի չէի լինի, ինչպես իմ թաղամասի բնակիչներից շատերը: Այնտեղ դու ընտրելու մեծ հնարավորություն չունես. դու կարող ես հայտնվել բանտում, քեզ կարող են սպանել կամ էլ թմրանյութերի գերդոզավորումից կարող ես մահանալ փողոցի մեջտեղում: Իհարկե, հանցագործ չեն ծնվում, սակայն կյանքի պայմանները քեզ դրդում են գողության և հեշտ կյանքի որոնման: Հիմա շատ ԶԼՄ-ներ իրենց հոդվածներում գրում են, որ Արգենտինայի քաղաքների շատ թաղամասերում մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, սակայն նրանք չեն էլ կարող պատկերացնել, թե իրականում ինչ աստիճանի է այն: Լրագրողներն այնտեղ չեն էլ կարող ապրել նունիսկ երկու տարի",-դժկամորեն ասել է Տևեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hayk | Tags: ԶԼՄ, Կառլոս Տևես, Մանչեսթեր Սիթի, թմրամոլ, Արգենտինա, Կառլիտոս, Բուենոս-Այրես, La Gargata Poderosa, հանցագործ, Ֆուերտե Ապաչե | Rating: 5.0/1
Total comments: 0