Home » 2011 » Նոյեմբեր » 3 » ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլի վիճակահանությանը ներկա կլինի շուրջ 700 մարդ
17:54
ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլի վիճակահանությանը ներկա կլինի շուրջ 700 մարդ
 Այս տարվա դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի Կիև քաղաքում տեղի կունենա ԵՎՐՈ 2012 մրցաշարի եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս իրադարձությունը, որը տեղի կունենա "Ուկրաինա" պալատի պատերի ներքո, ՈՒԵՖԱ-ի մակարդակով համարվում է 3-րդը եզրափակիչ հանդիպումից և բացման հանդիսավոր արարողությունից հետո: Ուկրաինայում ԵՎՐՈ 2012-ի համար պատասխանատու Մարկիյան Լյուբկիվսկին ասել է, որ եզրափակիչ փուլի վիճակահանության արարողությանը հրավեր է ստացել շուրջ 700 մարդ, որոնց մեջ գտնվում են ֆուտբոլային գործունեություն վարող անձիք, եվրոպական երկրների և ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, ֆուտբոլային աստղեր, Ուկրաինայի և Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, հայտնի մարդիկ: Այդ վիճակահանության ավարտից հետո ներկա գտնվող հյուրերին և ողջ մարդկությանը պաշտոնապես կներկայացվի ԵՎՐՈ 2012-ի պաշտոնական գնդակը, որով անցկացվելու են Եվրոպայի առաջնության խաղերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0