Home » 2013 » Ապրիլ » 1 » Եվրոպական Week-End-ի երկրորդ օրվա ամփոփում
01:20
Եվրոպական Week-End-ի երկրորդ օրվա ամփոփում
 Եվրոպական ուժեղագույն առաջնությունների 2-րդ մրցաշարային օրը նույնպես ավարտվեց: Երեկվա համեմատ՝ այսօրվա խաղային օրը, կարող ենք շատ պասիվ համարել: Իսպանական "Լա Լիգայի" 4 խաղերում խփվեց ուղիղ 14 գոլ, Գերմանիայում էլ՝ 2 խաղ 9 գոլ, Անգլիայում՝ 1 խաղ 3 գոլ, իսկ քանի որ Իտալիայում այս կիրակին խաղային օր չէր, անդրադառնանք Ֆրանսիայի առաջնությանը, որտեղ տեղի ունեցավ երեք հանդիպում և խփվեց 7 գոլ: Խաղային այս օրվա և ոչ մի հանդիպում գոլազուրկ չէր: Հետաքրքիր է, որ 10 հանդիպումներից և ոչ մեկում հաղթանակ չտարան դաշտի տերերը, հավասարապես 5-ական ոչ-ոքի և մրցակցի տարած նույնքան հաղթանակների ականատես եղանք: Ըստ մեր կայքի՝ խաղային 2-րդ օրվա լավագույն ֆուտբոլիստն այս անգամ Էնրիկե Սոլան (''Օսասունա''), ով ''Վալյադոլիդի'' հետ արտագնա հանդիպման ժամանակ նախ հանդիպման 50-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը, այնուհետև խփեց իր թիմին առաջ մղող գնդակը: Այդ հանդիպումն ավարտեց "Վալյադոլիդի" պարտությամբ 1-3 հաշվով:
Պատրաստեց Արման Առաքելյանը
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 380 | Added by: Arm | Rating: 5.0/1
Total comments: 0