Home » 2011 » Հուլիս » 1 » Եվրպայի լիգան սկսում ենք պարտություններով
06:44
Եվրպայի լիգան սկսում ենք պարտություններով
 Երեկ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին իսկ խաղում Երևանը ներկայացնող "Ուլիսը" Հունգարիայում 0-3 հաշվով պարտվել է "Ֆերենցվարոշ" թիմին: Հանդիպման 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Գեորգի Յոցսին, ապա ընդամենը երկու րոպե անց Մարկ Օտենը խփել խաղի երկրորդ գնդակը: Առաջին խաղակեսի վեջնամասում, առավել ստույգ 45-րդ րոպեին Արտյոմ Ադամյանը դիպուկ չի իրացրել 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսում "Ֆերենցվարոշից" երրորդ գոլի հեղինակ է դարձել Ֆելիպեն` խաղի 69-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպելով:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում էլ կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի "Բանանց" - "Օլիմպի-Մետալուրգ" (Ռուսթավի, Վրաստան) առաջին հանդիպումը: Վրացիները հաղթեցին 1-0 նվազագույն հաշվով: 48-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփեց Իրակլի Կոբալիան, ով գոլի տոնումը կանոնների սահմաններից դուրս նշելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Վրացիները 10 ֆուտբոլիստներով կարողացան պահել հաղթական հաշիվը, քանի որմեր թիմը գործում է շատ անատամ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 534 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0