Home » 2012 » Հունվար » 16 » Եվս մեկ հայ կխաղա արտերկրում
21:16
Եվս մեկ հայ կխաղա արտերկրում
 Անցած մրցաշրջանում Երևանի "Միկայում" հանդես եկած 27-ամյա կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը օրերս 6-ամսվա պայմանագիր է կնքել բուլղարական "Չեռնոմորեցի" հետ: Սպասվում է, որ 6 ամսից հետո Մելքոնյանը կարող է նույնիսկ երկու տարով երկարաձգել պայմանագիրը Բուրգասի ներկայացուցիչ թիմի հետ:
  Հարկ է նշել, որ Սամվել Մելքոնյանը հանդես է եկել նաև "Բանանցում" և Դոնեցկի "Մետալուրգում", ավելին` 2008թ.-ին դարձել է Հայաստանի բարձրագույն առաջնության լավագույն ֆուտբոլիստ: "Բանանցի" կազմում 27-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է շուրջ 170 հանդիպում և խփել մոտ 60 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 29 հանդիպման: 
  Հավելենք, որ Բուլղարիայի ընթացիկ առաջնությունում "Չեռնոմորեցը" 15-րդ տուրից հետո վաստակել է 33 միավոր և կիսում է 3-4 տեղերը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 374 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0