Home » 2011 » Հոկտեմբեր » 17 » Ֆաբիանսկին ցանկանում է հեռանալ "Արսենալից"
16:43
Ֆաբիանսկին ցանկանում է հեռանալ "Արսենալից"
 Լոնդոնի "Արսենալի" լեհ դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին դժգոհ է "զինագործների" թիմում ունեցած իր դերից և ցանկանում է հեռանալ Արսեն Վենգերի գլխավորած թիմից: Վաղուց պարզ է, որ 26-ամյա դարպասապահը գրեթե հնարավորություն չունի դառնալու հիմնական դարպասապահ, քանի որ Վոյցեխ Շչեսնին վստահորեն պաշտպանում է լոնդոնյան թիմի դարպասը: Հավելենք, որ Ֆաբիանսկին այս մրցաշրջանում "Արսենալի" կազմում խաղացել է ընդամենը մեկ անգամ` Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0