Home » 2012 » Հունվար » 26 » Ֆաբիանսկին հեռանում է "Արսենալից"
23:06
Ֆաբիանսկին հեռանում է "Արսենալից"
 Լեհաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի "Արսենալի" դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին այսօր կանաչ լույս է ստացել "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերից, որպեսզի մոտակա օրերին իր համար հարմար ակումբ գտնի: Ֆաբիանսկին պատրաստվում է այնպիսի ակումբ տեղափոխվել, որտեղ մշտական խաղային պրակտիկա կունենա, որպեսզի մինչև ԵՎՐՈ 2012-ի մեկնարկը կարողանա լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Արդեն նշվում է, որ ամենահարմար տարբերակը կարող է լինել հունական "Օլիմպիակոսը", որը դեմ չէ համալրվելու երիտասարդ դարպասապահով:
   Հավելենք, որ այս մրցաշրջանում Լուկաշ Ֆաբիանսկին ոչ մի խաղ չի անցկացրել "Պրեմիեր լիգայում", "զինագործների" կազմում հանդես գալով միայն Անգլիայի "Լիգայի գավաթի" խաղարկությունում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0