Home » 2013 » Ապրիլ » 26 » Ֆաբիո Կապելլո. "Ցավոք, ռուսական "Պրեմիեր լիգայում" ընդամենը 16 թիմ է խաղում"
18:10
Ֆաբիո Կապելլո. "Ցավոք, ռուսական "Պրեմիեր լիգայում" ընդամենը 16 թիմ է խաղում"
 Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտնել է, որ կցանկանար ռուսական "Պրեմիեր լիգայում" տեսնել ավելի շատ թիմերի: Լրագրողների այն հարցին, թե ինչպիսին են հայտնի մարզչի անձնական տպավորությունները ռուսական առաջնությունից և արդյոք կարելի է ասել, թե այդ առաջնության մակարդակը բարձրանում է, մարզիչը պատասխանել է. "Անշուշտ, թիմերի մակարդակը բարձրանում է: Երբ ռուսական ակումբները սկսում են նաև գնել որակյալ լեգեոներների, խաղամակարդակը բարձրանում է: Դա կարևոր է նաև երիտասարդ խաղացողների համար, ովքեր ունակ են շատ բան սովորելու նրանցից: Ցավոք, առաջնությունում հանդես են գալիս ընդամենը 16 ակումբներ: Կարծում եմ, որ ավելի օգտակար կլիներ, եթե ակումբներն ավելի շատ լինեին":
  Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հայաստանի բարձրագույն խմբում հանդես են գալիս ընդամենը 8 ակումբներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0