Home » 2011 » Սեպտեմբեր » 14 » Ֆաբիո Կապելլո. "Շուտով որոշ թիմեր կհասկանան, թե ինչպես կարող են հաղթել "Բարսելոնային"
15:40
Ֆաբիո Կապելլո. "Շուտով որոշ թիմեր կհասկանան, թե ինչպես կարող են հաղթել "Բարսելոնային"
 Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն համոզված է, որ մոտ ժամանակներում կհայտնվի թիմ, որը կկարողանա կանգնեցնել "Բարսելոնային":
Նշենք, որ կապտանռնագույները վերջին երեք տարվա ընթացքում դարձել են Իսպանիայի չեմպիոն և նվաճել են Իսպանիայի "Սուպերգավաթը", ինչպես նաև Իսպանիայի գավաթը (Խմբ. նշենք, որ այս տիտղոսը "կապտանռնագույնները" նվաճել են 2008/09թթ. մրցաշրջանում), դարձել են "Չեմպիոնների լիգայի" կրկնակի հաղթող (2008/09թթ. և 2010/11թթ.) և նվաճել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը (2009թ.-ին և 2011թ.-ին):
"Կարո՞ղ եմ ես արդյոք պատկերացնել, որ որևէ թիմ մոտ ապագայում կարող է կանգնեցնել "Բարսելոնային": Կարծում եմ՝ այո: Դա հնարավոր է, քանի որ մենք այժմ հնարավորություն ունենք ուսումնասիրել հակառակորդին: Դուք կարող եք որոշում գտնել, թե ինչպես կանգնեցնել "Բարսելոնային"՝ ուսումնասիրելով նրա ուժեղ կողմերը: Շատ բաներ կարելի է իմանալ տեսանյութերը վերանայելիս: Որոշ թիմեր կգտնեն որոշում, թե ինչպես հաղթել "Բարսային": Բացի դրանից, երբ որ դուք անընդհատ հաղթում եք, պետք է նաև պարտվել, որպեսզի իրոք մնալ կենտրոնացված ամեն հանդիպմանը և շարունակել հաղթել: Եվ խաղացողները մեծանում են",-Կապելլոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: Hayk | Tags: Ֆաբիո Կապելլո, սուպերգավաթ, գլխավոր մարզիչ, թիմ, Անգլիայի ազգային հավաքական, Բարսելոնա, Իսպանիա, Չեմպիոնների լիգա, կապտանռնագույններ, չեմպիոն | Rating: 5.0/1
Total comments: 0