Home » 2011 » Սեպտեմբեր » 16 » Ֆաբիո Կապելլոն մերժել է "Ինտերը" գլխավորելու առաջարկը
18:30
Ֆաբիո Կապելլոն մերժել է "Ինտերը" գլխավորելու առաջարկը
 Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն չի պատրաստվում լքել իր պաշտոնը և տեղափոխվել Միլանի "Ինտեր": Այն բանից հետո, երբ "Ա Սերիայի" և "Չեմպիոնների լիգայի" մեկնարկային խաղերում "Ինտերը" երկու անընդմեջ պարտություն կրեց, իտալական մամուլն արդեն սկսեց փոխարինող փնտրել "ներաձուրիների" ներկայիս գլխավոր մարզիչ Ջանպյեռո Գասպերինիի համար: Համաձայն իտալական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների` "Ինտերի" գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը համարվում է Ֆաբիո Կապելլոն: Այս լուրերը կտրականապես հերքել է իտալացի մասնագետն, ով ասել է. "Կարող եմ արդյոք գլխավորել "Ինտե՞րը": Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկել, և որևէ եզրակացություն անելու համար դեռևս շատ վաղ է: Վստահ եմ, որ "Ինտերը" դեռ կպայքարի Սկուդետտոյի համար: Իմ կարծիքով ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնի կոչման հավակնորդները չորսն են` "Ինտերը", "Միլանը", "Յուվենթուսը" և "Նապոլին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hayk | Tags: Ֆաբիո Կապելլո, Նապոլի, Միլանի Ինտեր, գլխավոր մարզիչ, Ջանպյեռո Գասպերինի, Անգլիա, Յուվենթուս, Չեմպիոնների լիգա, մամուլ, Ա Սերիա | Rating: 5.0/1
Total comments: 0