Home » 2011 » Հունիս » 20 » Ֆաբիո Կոենտրաու. "Ես միշտ խոստովանել եմ, որ սիրում եմ "Բենֆիկան"
22:30
Ֆաբիո Կոենտրաու. "Ես միշտ խոստովանել եմ, որ սիրում եմ "Բենֆիկան"
 Լիսաբոնի "Բենֆիկայի" պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կոենտրաուն նշել է, որ եթե նա չտեղափոխվի "Ռեալ", ապա մտադիր է շարունակել ելույթները պորտուգալական ակումբում: Ռուսական soccer.ru սպորտային պորտալը մեջբերում է պորտուգալացի եզրայինի խոսքերը. "Ես "Բեֆիկայի" ֆուտբոլիստ եմ և պայմանագիր ունեմ մինչև 2016թ.-ը: Եթե Աստված կամենա, այս ամսվա 27-ին ես սիրով կմիանամ իմ թիմին: Ես միշտ խոստովանել եմ, որ սիրում եմ "Բենֆիկան": Եթե հեռանամ էլ, ապա դա նշանակում է, որ շատ լավ առաջարկ եմ ստացել: Ընդ որում, ես միշտ կմտածեմ այստեղ վերադառնալու մասին":
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալական "Բենֆիկան" և Մադրիդի "Ռեալը" համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերի շուրջ, և սպասվում է, որ հունիսի 27-ին Կոենտրաուն պաշտոնապես կլինի "Արքայական ակումբի" խաղացող:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1