Home » 2011 » Հուլիս » 7 » Ֆաբրեգասն առճակատման է գնում
10:50
Ֆաբրեգասն առճակատման է գնում
 Լոնդոնի "Արսենալի" կատալան ավագ Սեսկ Ֆաբրեգասը չի մասնակցել իր թիմի մարզմանը, որը պատրաստվում է շրջագայության Ասիայով. այս մասին հայտնում են իսպանական լրատվական կայքերը։ Սեսկը հրաժարվել է մասնակցել խմբակային մարզմանը, սակայն մարզվել է անհատական մարզադահլիճում։ Այսպիսով՝ իսպանացին ցանկանում է ցույց տալ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որ չի ուզում մնալ "Արսենալում"։
Ավելի վաղ Ֆաբրեգասը մի քանի անգամ խոսել է Վենգերի հետ և հայտնել "Բարսելոնա" տեղափոխվելու իր ցանկությունը։
Աշխարհի 2010թ. չեմպիոնը չի ցանկանում մասնակցել նաև Ասիական շրջագայությանը, որը մեկնարկում է հուլիսի 10-ին։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0