Home » 2011 » Հուլիս » 3 » Ֆաբրեգասը հստակ որոշել է հեռանալ
20:02
Ֆաբրեգասը հստակ որոշել է հեռանալ

 Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, Լոնդոնի "Արսենալի" կատալան կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը որոշում է կայացրել վաճառել Լոնդոնի իր տունը՝ նման քայլով ստիպելով Վենգերին վերջապես վաճառել իրեն:
Ինչպես նշում է պարբերականը, Ֆաբրեգասը մոտ օրերս պետք է հանդիպի "Արսենալի" ղեկավարության հետ: Բացառված չէ, որ կիսապաշտպանը չի մասնակցի "Արսենալի" առաջին նախապատրաստական հավաքին, որը կսկսվի երեքշաբթի օրը:
Հիշեցնենք, որ "Արսենալը" մերժել է "կապտանռնագույնների" 35 մլն-անոց առաջին առաջարկը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 556 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0