Home » 2011 » Հոկտեմբեր » 23 » Ֆաբրեգասը Կանուտեին բնութագրել է որպես տեռորիստ
23:01
Ֆաբրեգասը Կանուտեին բնութագրել է որպես տեռորիստ
 Ֆրանսիական հեղինակավոր Football.fr կայքի հաղորդմամբ` Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում երեկ կայացած "Բարսելոնա"-"Սևիլյա" հանդիպման վերջնամասում կատալոնացիների կիսապաշտպան Սեսկ Ֆաբրգասը "Սևիլիայի" հարձակվող Ֆրեդերիկ Կանուտեին տեռորիստ է անվանել և վիրավորել ռասիստական արտահայտություններով, ինչից հետո էլ մալիացին հարձակվել է "փոքրիկ" Ֆաբրեգասի վրա ու հարվածել նրան:

  Հիշեցնենք, որ միջադեպը տեղի ունեցավ մրցավարի ավելացրած ժամանակում, երբ 0-0 հաշվի ժամանակ կատալոնացիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան: Կանուտեն հանկարծ հարձակվեց Ֆաբրեգասի վրա և վերջինս տապալվեց գետնին: Արդյունքում Իտուռալդե Գոնսալեսը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց աֆրիկացուն ու հեռացրեց խաղադաշտից:

  Հավելենք, որ այս խաղում` ավելացված ժամանակում, կատալոնացիներից Լեո Մեսսին չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց կարևորագույն հարվածը` իր թիմին զրկելով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի գլխավերևում հայտնվելու հնարավորությունից:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 1