Home » 2012 » Նոյեմբեր » 15 » ՖԱՖ-ի հայտարարությունը
19:36
ՖԱՖ-ի հայտարարությունը
 Ի պատասխան վերջերս համացանցում տարածված բազում լուրերի, թե FAF-ը (Առաջին հայկական ճակատ) պառակտվել է` ֆան շարժման ղեկավարությունը արել է հետևյալ հայտարարությունը:
   FAF-ի պաշտոնական հայտարարությունը.
  Ի պատասխան տարածված հայտարարությունների` տեղեկացնում ենք, որ FAF-ում պառակտում լինելու մասին նորությունները չեն համապատասխանում իրականությանը: FAF-ից դուրս են եկել մի խումբ երկրպագուներ, որոնք ունեն իրենց պատկերացումները ֆան շարժման մասին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դուրս եկած անդամներին FAF-ի կայացման մեջ ունեցած իրենց ներդրման համար և ցանկանում նորանոր հաջողություններ, քանի որ բոլորս էլ երկրպագու ենք և ցավում ենք մեր ազգային հավաքականի համար: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր երկրպագման եղանակը: FAF-ի դռները բաց են բոլորի համար:
   Իր ունեցած 5 տարիների պատմության ընթացքում FAF-ից դուրս են եկել, հեռացվել, ինչպես նաև անդամագրվել հարյուրավոր հայ երկրպագուներ, ինչը սովորական է ֆան շարժման համար: 
    Այսօր FAF-ում կա 370 անդամ Երևանից, ՀՀ մարզերից, Արցախից և 30-ից ավելի անդամներ արտերկրից են: 
    Անդամագրությունը այս պահին էլ վերսկսվում է info@faf.am հասցեի և ֆեյսբուքյան էջի միջոցով: Ակնկալում ենք նոր անդամների մեծ հոսք, քանի որ հավաքականի գերազանց խաղը պարզապես ստիպում է բոլորիս գալ մարզադաշտ և աջակցել մեր ընտրանուն: 
FAF հիմնադիր անդամներ` Սերգեյ Ջանջոյան, Էդգար Պետրոսյան, Նարեկ Հարությունյան, Կարեն Շաբոյան, Տիգրան Մարգարյան:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 558 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0