Home » 2012 » Նոյեմբեր » 11 » Ֆելլաինին կմիանա «Չելսիին»
16:10
Ֆելլաինին կմիանա «Չելսիին»
 Անգլիական "Պրեմիեր լիգայի" լիվերպուլյան ներկայացուցիչ "Էվերթոնի" բելգիացի հենակետային առաջատար կիսապաշտպան Մարուան Ֆելլաինին կարող է մոտ ժամանակներս տեղափոխվել Լոնդոնի "Չելսի": Վերոնշյալը դեռ կարող է տեղի ունենալ տրանսֆերային պատուհանի գալիք բացման ընթացքում: Լոնդոնյան հայտնի ակումբը պատրաստ է գնել 24-ամյա ֆուտբոլիստին մոտ 35 մլն եվրոյի դիմաց: Հիշեցնենք, որ Մարուան Ֆելլաինին ցանկանում էր տեղափոխվել այլ ակումբ դեռևս օգոստոս ամսին: Հավելենք, որ բելգիացին այս մրցաշրջանի 10 հանդիպումներում դարձել է արդեն իսկ 6 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0