09:42 "Ֆեներբախչե"-"Շախտյոր" հանիպումը չի ավարտվել ծեծկռտուքի պատճառով | |
Ստամբուլի "Շուքրյու Սարաջօղլու" մարզադաշտում երեկ նախատեսված էր տեղի "Ֆեներբախչեի" և Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի "Շախտյորի" միջև ընկերական հանդիպում: Հանդիպման հենց մեկնարկից սկսած թուրքական ակումբի երկրպագուներն սկսեցին իրենց անկարգություները, փորձելով դառնալ օրվա "գլխավոր հերոսները": Ըստ լրատվամիջոցների` այդ ամենը կապված է թուրքական ֆուտբոլում սկիզբ առած վերջին իրադարձությունների հետ, որոնք առնչվում են նաև "Ֆեներբախչեին", քանի որ այս ակումբի ղեկավարությունը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ և նույնիսկ ձերբակալվել է թուրքական գրանդի նախագահը: Երկրպագուների անվայել պահվածքը հանգեցրեց նրան, որ հանդիպման 69-րդ րոպեին խաղը դադարեցվեց, քանի որ "Ֆեներբախչեի" բազմաթիվ երկրպագուներ հայտնվեցին խաղադաշտում: Գլխավոր մրցավարը որոշեց խաղն անավարտ թողնել, և "Շախտյորի" ֆուտբոլիստներն անմիջապես ուղևորվեցին դեպի օդանավակայան: Նշենք, որ Հայաստանի ագային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը "Շախտյորի" կազմում փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը, սակայն չի կարողացել իրեն դրսևորել առաջացած քաոսի պատճառով: | |
|
Total comments: 1 | |
| |