Home » 2011 » Հունիս » 20 » Ֆեռնանդո Տորես. "Կփորձեմ մոռանալ անցած մրցաշրջանը"
00:50
Ֆեռնանդո Տորես. "Կփորձեմ մոռանալ անցած մրցաշրջանը"
 Լոնդոնի "Չելսիի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսը բրիտանական The Sun պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ իր ակումբը մյուս մրցաշրջանի "Պրեմիեր լիգայի" չեմպիոն դառնալու առաջին հավակնորդն է: Նա նաև նշել է, որ չի զղչում մրցաշրջանի ընթացքում "Լիվերպուլից" "Չելսի" տեղափոխվելու համար: Նշված պարբերականը մեջբերում է իսպանացու խոսքերը. "Մրցաշրջանի ընթացքում բոլոր առաջնություններն իրար հետ վերցրած 12 գնդակ` դա քիչ է ինձ համար: Կփորձեմ ինչքան հնարավոր է շուտ մոռանամ անցած մրցաշրջանը: Չեմ զղջում, որ տեղափոխվեցի "Չելսի": Համոզված եմ, որ եթե մենք խաղանք մեր առավելագույն ուժով, մեզ հաղթելը շատ դժվար կլինի: Ես ոչ մի խնդիր չունեմ Դրոգբայի հետ, և մենք շատ ջերմորեն ենք վերաբերվում միմյանց: Համոզված եմ, որ այսուհետ ես շատ գոլեր եմ խփելու: Եկող տարի չեմպիոնության համար գլխավոր հավակնորդը հենց մենք ենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0