Home » 2011 » Հուլիս » 23 » Ֆերդինանդ. "Չեմ ցանկանում զիջել իմ տեղը մեկնարկային կազմում"
14:14
Ֆերդինանդ. "Չեմ ցանկանում զիջել իմ տեղը մեկնարկային կազմում"
Անգլիայի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ չի պատրաստվում զիջել մեկնարակյին կազմում իր տեղը երիտասարդներին. "Ես հիշում եմ, թե ինչպես էի "Վեսթ Հեմում" հետևում Սլավեն Բիլիչի, Մարկ Ռիբերիի, Էլվին Մարտինի և Սթիվ Պոտսոմի խաղին պահեստայինների նստարանից: Ես պատանի էի, սակայն մտածում էի միմիայն հիմնական կազմում խաղալու մասին: Համոզված եմ, որ "Յունայթեդի" երիտասարդ պաշտպանները բարձրակարգ ֆուտբոլիստներ են և ցանկանում են խաղալ հիմնական կազմում: Կգա ժամանակը, և նրանք կխաղան մեկնարկային կազմում, սակայն ես դեռ պատրաստ եմ պայքարելու հիմնական կազմում խաղալու համար",-ասել է Ռիոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0